Ահա թե ինչու են երիտասարդ տղաներն իրենցից տարիքով մեծ կանանց ընտրում

Տարիքով մեծ կանանց հետ հանդիպող պատանիների մասին կարծրատիպերը սկսել են կոտրել այն նշանավոր մարդիկ, որոնք առանց շրջապատի կարծիքի մասին մտահոգվելու՝ հանդիպում էին նրանց հետ, ում հետ ուզում էին:

Շերոն Սթոունը, Ջեյ Լոն, Եվա Լոնգորիան, Հելլի Բերրին… բոլորն էլ հանդիպում էին, ում հետ ցանկանում էին, այդ թվում երիտասարդ տղաների:

Ահա թե ինչու են երիտասարդ տղաներն իրենցից տարիքով մեծ կանանց ընտրում

Ինքնավստահությունը գրավիչ է

Ինքնավստահությունը գրավիչ է ցանկացած տարիքում՝ բայցեւայնպես, երիտասարդ կանանց մեծ մասը զուրկ է դրանից:

Ինչո՞ւ: Որովհետեւ աղջիկները դեռ վախենում են ուրիշների մրցակցությունից ու մշտապես իրենց համեմատում են հանրահայտ մոդելների, ինտերնետային, հեռուստատեսային ու ամսագրային աստղերի՝ մի խոսքով բոլորի հետ: Այո, երիտասարդ կին լինելը հեշտ չէ:

Նույնիսկ մեծահասակ կանայք երիտասարդ տեսք ունեն

Այսօր ծերացման դեմ ժամանակակից միջոցների առատությունը փոխել է իրավիճակը . դուք այլեւս երբեք չեք կարողանա կռահել ձեր զրուցակցի տարիքը: Ցտեսություն, կնճիռներ, ծալքեր ու այլ անախորժություններ: 60-ամյա կանայք 50 տարեկանի տեսք ունեն, իսկ 50- ամյա կնոջը կարելի է հեշտությամբ շփոթել 40 -ամյա կնոջ հետ:

Մենք վերջապես հասել ենք այն դարաշրրջանին, երբ տարիքն այլեւ արդիական չէ՝ համենայն դեպս, արտաքինի հարցում: Պատանիներին այլեւ չի թվում, իբրեւ իրենք իրենց սեփական մայրիկների հետ են հանդիպում, իսկ հասուն տարիքի կանայք էլ գիտեն, որ իրենք հիասքանչ են: Էլ ուրիշ ի՞նչ է պետք:

Ահա թե ինչու են երիտասարդ տղաներն իրենցից տարիքով մեծ կանանց ընտրում

 Երբ շքեղ, հասուն կնոջ հետ ես հանդիպում, դա շոյում է ինքնասիրությունդ

Այն, որ հասուն հիասքանչ կինը ժամանակ է անցկացնում երիտասարդ տղայի հետ, դա շոյում է վերջինիս ինքնասիրությունը: Նա հասկանում է, որ այդ տարիքում կինն կարող է ընտրել ում ցանկանա, բայց ընտրել է հենց իրեն:

Դա բարձրացնում է ինքնագնահատականը, վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, իսկ դա ի վերջո, դրականորեն է ազդում իրենց հարաբերությունների վրա: Եթե նույնիսկ կինն այդքան էլ քշեղ տեսք չունի, որքան ցանկալի կլիներ, պատանդին հասկանում է, որ իր բախտը, մեկ է, բերել է, քանի որ այդ փորձն իր առջեւ նոր հորիզոններ կբացի, եւ ինքն ավելի հասուն տղամարդ կդառնա տարբեր իմաստներով:

Այդ կանայք գիտեն՝ ինչ են ուզում տղամարդիկ

Հասուն կնոջ ընտրելու որոշիչ փաստարկներից մեկն այն է, որ նա հստակ գիտի, թե ինչ են սիրում եւ ինչ են ուզում տղամարդիկ:

Դա վերաբերում է նաեւ սեքսին. թերեւս նրանք տղամարդկանց նախընտրությունների մասին ավելին գիտեն, քան իրենք՝ տղամարդիկ (հատկապես պատանի հասակում, երբ տղամարդիկ իրենց մասին քիչ բան գիտեն): Իսկ տղամարդուն մնում է լինել լավ աշակերտ եւ բավականություն ստանալ իր կյանքի այդ փուլից:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ