Երտասարդ դերասանուհի Ջուլիա Եղշատյանը բավական ակտիվ է ինստագրամյան իր հարթակում։ Նա պարբերաբար հանրությանն է ներկայացնում իր գործնական ու առօրյա կյանքին վերաբերվող նորությունները։
Գաղտնիք չէ, որ Ջուլիան տեւական ժամանակ է ընտրյալ ունի: Դերասանուհին սիրելիի՝ Տիգրանի, հետ համատեղ լուսանկարներով հաճախ կիսվում է հետեւորդների հետ:
Հետևելով դերասանուհու ինստագրամյան էջում տեղ գտած հրապարակումներին ակնհայտ է դառնում, որ նրա կյանքում անձնական հարաբերությունները գնալով ավելի ջերմ ու սիրառատ են դառնում։
Նախօրեին ևս երտասարդ դերասանուհին ջերմ լուսանկարների շարք է հրապարակել սիրելիի հետ ու շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը։
Նախկինում տված հարցազրույցներից մեկում խոսելով իր և ընտրյալի հարաբերությունների մասին Ջուլիան նշել է, որ Տիգրանը շատ խանդոտ է, բայց նաեւ գիտի, որ ինքը երբեք այնպիսի քայլ չի անի, որն նրան դուր չի գա և որ ամենակարևորն է իրենց մեջ կա փոխադարձ վստահություն։
Այդպես օրինակ, «Կհանդիպենք անտառի տնակում» նախագծի ընթացքում, երբ դերասանուհին ստիպված է եղել մի քանի շաբաթ անցկացնել Լոռու մարզում, բացակայության միտքը սկզբում դուր չի եկել սիրելիին։
«Սկզբում փոքրիկ վեճ ունեցանք. երկուսս էլ չենք պատկերացնում մեկ օր առանց մեկս մյուսի, բայց հասկանալով, որ դա իմ աշխատանքն է, իսկ նախագիծն ինձ շատ էր դուր եկել, եկանք ընդհանուր որոշման, որ կարող եմ նկարահանվել»:
Հիշեցնենք, որ Ջուլիայի հայտնիություն բերած առաջին դերը «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակված «Երեւի» հեռուստասերիալն էր։
Իսկ ահա վերջին մարմնավորած կերպարը «Շանթ» հեռուստաընկերության «Բեկորներ» հեռուստանախագծում գլխավոր հերոսուհիներից մեկի` Սյունեի, դերակատարումը, որտեղ նա փոխարինեց դերասանուհի Լիլիթ Սարգսյանին։
View this post on Instagram