Բայց անկեղծ, շատ անդուր մոմենտ է, շատ. Վարչապետը մարդ է և կարող է ևʹ շշից էլ խմել, ևʹ դեղ էլ խմել, ևʹ հազալ, որովհետև մեր պես մարդ է

«Gyumri.HighCLASS» կրթամշակութային հիմնադրամի ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բայց անկեղծ, շատ անդուր մոմենտ է, շատ:

Չի կարելի, ուղղակի չի կարելի: Միլիոն անգամ ուղիղ եթերի ենք նախապատրաստվել ու այո, չի եղել մի անգամ, որ եթերից առաջ կադրում նստած կամ կանգնած մարդիկ ջուր չխմեն, չհազան, չուղղեն փողկապը և այլն: Դա նորմալ է, նորմալ:

Ուղիղ եթերը միշտ հուզմունք է, ով ուզում է լինի կադրում:

 

Բայց անկեղծ, շատ անդուր մոմենտ է, շատ. Վարչապետը մարդ է և կարող է ևʹ շշից էլ խմել, ևʹ դեղ էլ խմել, ևʹ հազալ, որովհետև մեր պես մարդ է

 

Վարչապետը մարդ է և կարող է ևʹ շշից էլ խմել, ևʹ դեղ էլ խմել, ևʹ հազալ, որովհետև մեր պես մարդ է:

Հիմա հարցեր՝ իր պրոտոկոլին ու նկարահանումը կազմակերպողներին:

1. Արդյո՞ք նախապես մանրամասն պլանավորվել և քննարկել եք նկարահանման ձևը, տարածքը և ժամը:

Եթե այո, ինչո՞ւ էր ընտրված էդ վատ ու մութ մեջքի ֆոնը և ինչու էր ընտրվել այն ժամը, երբ հրապարակի զանգերը հենց էդ պահին զնգում են և խլացնում վարչապետի ձայնը ու խանգարում:

 

Բայց անկեղծ, շատ անդուր մոմենտ է, շատ. Վարչապետը մարդ է և կարող է ևʹ շշից էլ խմել, ևʹ դեղ էլ խմել, ևʹ հազալ, որովհետև մեր պես մարդ է

 

2. Ո՞վ է պրոտոկոլում այն մարդն, ով նախապես իմանալով, թե որ ալիքներն են ցուցադրելու ուղերձը, հենց տեղեկանում է, որ ազդանշանը հասանելի է, կապվում է բոլոր ալիքների հետ և ճշտում՝ ունեն սիգնալ, թե ոչ և ի՞նչ են տեսնում կադրում:

Վստահ եմ, որ նման մարդ չի եղել ու չունի այս պրոտոկոլը: Եթե չունի, ուրեմն պրոտոկոլն ինքն առաջին ապահովվագրության քայլը չի արել:

3. Ինչո՞ւ եթերից կես ժամ առաջ վարչապետի կադրը, ձայնը և տեքստային փորձը անելուց հետո նոր չի միացվել ազդանշանը, որի կադրում կլիներ, ասենք, հրապարակի նեյտրալ նկար և վերջին ուղղումները չեն արվել կադրի և ձայնի հետ զուտ տեխնիկական կազմի մասնակցությամբ և ինչու՞ դրան չի հետևել պրոտոկոլը:

4. Ինչու՞ վարչապետի մամուլի քարտուղարությունը նախապես չի ծանոթացել ուղերձի տեքստին և չի հորդորել ուղերձը ուղղակի նկարահանել և ցույց տալ:

Հարգելի վարչապետ, քննարկեք նման բաները ու լսեք խորհուրդներ: Ձեր ուղերձն ուղիղ եթերի բան չէր:

 

Բայց անկեղծ, շատ անդուր մոմենտ է, շատ. Վարչապետը մարդ է և կարող է ևʹ շշից էլ խմել, ևʹ դեղ էլ խմել, ևʹ հազալ, որովհետև մեր պես մարդ է

 

Մի անգամ 2018 թվականին վարչապետի նախկին մամլո խոսնակը զարմացել էր, որ Հայաստան հիմնադրամի ամենաամյա հեռուստամարաթոնը մասնավոր ոչ մի հեռուստաալիք այդ տարի չցուցադրեց (կարծեմ բացի «Երկիր մեդիայից») ու գիշերվա կեսին ինձ զանգել շատ սիրալիր հարցնում էր, թե ինչու:

Ես էլ շատ սիրալիր պատասխանեցի, իսկ ո՞վ էր դիմել մեզ ու մանրամասն քննարկել ամեն ինչ, որ չցուցադրեցինք:

Փաստորեն, շատ բան չի փոխվել: Վարչապետի եթերների գլխավոր պատասխանատուն իր պրոտոկոլն ու մամուլի քարտուղարությունն են:

Եթե իրենք բոլոր նյուանսներին չեն տիրապետում, ապա պետք չի հիմա ամբողջ մեղքը բարդել մի ալիքի վրա ու խոսքի ձևի համար գործից հանել եթերի տեխնիկական պատասխանատուին»:

Facebook Comments
Գնահատականը
( 2 оценки, среднее 4 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ