Ես ու աղջիկս փաթաթվում ենք ու հիշում. կնոջ մահից հետո Հարությունն 1-ին անգամ անկեղծանում է

Առաջին ամուսնալուծությունից հետո դերասան Հարություն Մովսիսյանը չէր էլ մտածում 2-րդ ամուսնության մասին։ Սակայն 10 տարի անց դերասանը հանդիպեց ապագա կնոջը՝ Գայանեին ։

«Երկար ժամանակ չէի կարողանում դուրս գալ այն կյանքից, որը թեև դժվար էր, սակայն ես սովորել էի այդ դժվարությանը։ Երբ հանդիպեցի Գայանեին, զարմացա, որովհետև նախ լսեցի՝ ոնց է երգում։ Նա Գոհար Գասպարյանի աշակերտուհին էր»,- պատմել է դերասանը։

Ես ու աղջիկս փաթաթվում ենք ու հիշում. կնոջ մահից հետո Հարությունն 1-ին անգամ անկեղծանում է
Հարություն Մովսիսյանի կինը տարիներ շարունակ պայքարում էր հիվանդության դեմ: Բժիշկները լյարդի չարորակ ուռուցք էին հայտնաբերել: Դերասանի խոսքով՝ ինքը հավատում է, որ հանգուցյալ կինը վերևից պաշտպանում է իրեն, ինչ-որ հարցերում ՝ նաև ուղղորդում։

«Նա ինձ շատ էր սիրում, ես էլ ՝նրան: Ինձ համար շատ մեծ կորուստ է, նույնն էլ ՝ աղջկաս համար: Մեկ-մեկ փաթաթվում են իրար ու մեկ էլ հիշում ենք, որ նա մեր հետ չի: Պետք ա դիմանաս: Այստեղ ա, որ ես Աճեմյանի խոսքն եմ հիշում. «Դժվարությունները պետք ա հաղթահարել»:

Հիշեցնենք, որ Հարություն Մովսիսյանը կինը՝ Գայանե Գրիգորյանը, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասական երաժշտության ամբիոնի վարիչն էր: Նրա առաջին վիրահատությունը կատարել էին Երևանում, իսկ երկրորդը՝ Մարսելում:

Ես ու աղջիկս փաթաթվում ենք ու հիշում. կնոջ մահից հետո Հարությունն 1-ին անգամ անկեղծանում է
Սրտի 2 վիրահատություն տարած դերասանը խոստովանել է նաև, որ ժամանակին հայտնվել էր կյանքի ու մահվան սահմանագծում: «Բժիշկն ասաց՝ շատ կարճ կյանք ունես»:

Վերջերս էլ դերասանը վարակվել էր կորոնավիրուսով և շուրջ 2 ամիս անցկացրել էր հիվանդանոցում: «Ուրախություն եկավ վրաս, որ պետք է շարունակեմ ապրել»,-անկեղծ խոստովանել է դերասանը՝ պատմելով կյանքի ու մահվան սահմանագծին լինելու մասին։

«Մայրս երկար տարիներ քաղցկեղի դեմ պայքարելուց հետո մահացավ: Այդ ամենից մի քանի ամիս անց իմացա, որ հայրս է վերակենդանացման բաժանմունքում:Աստված մեծ էր, ծնողներիցս գոնե մեկին թողեց ինձ, որպեսզի մենակ չմնամ»,- իր հարցազրույցներից մեկում անկեղծացել է դերասանի դուստրը՝ Լյուսի Մովսիսյանը։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ