Երևանի նորակառույց շենքը միջազգային մրցանակ է ստացել

Երևանի նորակառույց շենքը միջազգային մրցանակ է ստացել: 2019 թվականի նոյեմբերի 22-ին Մոսկվայում Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի շենքում տեղի ունեցավ «Նախագծողների և հետազոտողների ազգային ասոցիացիայի» «NOPRIZ 2019» միջազգային ​​մրցույթը։

 

Երևանի նորակառույց շենքը միջազգային մրցանակ է ստացել

 

Մրցույթին մասնակցում էին նորակառույց 550 շենքերի նախագծեր Ռուսաստանից, Հայաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Հարավային Օսիայից և Սերբիայից։

 

Երևանի նորակառույց շենքը միջազգային մրցանակ է ստացել

 

Մրցութայի շրջանակներում պարգևատրվեցին 19 անվանակարգերում ներկայացված նախագծերը՝ մասնավորապես միջազգային մրցանակ ստացավ «Էկոնոմ դասի բնակելի նշանակության լավագույն համալիր» անվանակարգում հաղթող ճանաչվեց Երևանի Դավթաշեն վարչական շրջանի, Սասնա Ծռեր փողոցի վրա գտնվող «Դավթաշեն-2» համալիրը, որը կառուցվել է «Ռենշին» ներդրումային ընկերության կողմից, «Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոցի հեղինակած նախագծով։

 

Երևանի նորակառույց շենքը միջազգային մրցանակ է ստացել

Մրցույթի հանձնաժողովում ընգրկված էին Նախագծողների և հետազոտողների ազգային ասոցիացիայի նախագահ ակադեմիկոս Միխայիլ Պոսոխինը, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Զուրաբ Ծերեթելին, Ռուսաստանի ճարտարապետների միության նախագահ Նիկոլայ Շումակովը, ինչպես նաև Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության բաժանմունքի ակադեմիկոսներ:

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 1 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ