Էն տղու աթոռը ազատա ընկերուհու նվերն էլ դեռ չէր առել. Թաթուլ Հարությունյանի անչափ հուզիչ գրառումը

Նոր տարուն թեթև սեղան գցողներին…
Ասենք մի զինվորի հետ քանի՞ ընտանիքա տխուր նստելու ու հիշելու հին նոր տարիները,
էն որ իրա տղայինա պատկերացնում սեղանի գլխին նստած,էն տղային,որ տոնական ծառը դեռ զարդարում էր,ու հաճույք ստանում…
էն տղային որ սեղանի գլխին նստում պապաի հետ մի բաժակ ամաչելով խմում,ու տասներկուսն անց հինգ դուրս գալիս տնից ,թե բա սաղ տղերքի տուն պիտի հերթով մտնեմ։
Ու հարբաց առավոտ գալիս էր տուն։
Էն տղային,որ տան բաստուրմեն պիտի էլի կտրեր կամ տոլմի միսը աղար։
Էն տղային,որ ասում էր
—մամ տղերքը գալիս են շնորհավորեն, լավ սեղան կգցես…
Էն տղային,որ կաղամբով տոլմի կաղամբները չեր սիրում,մենակ միսներ ուտում…
Էն տղան,որ մաման գիտեր,որ ծխումա,բայց պապաից շան պես վախենում էր։

Էն տղու աթոռը ազատա ընկերուհու նվերն էլ դեռ չէր առել. Թաթուլ Հարությունյանի անչափ հուզիչ գրառումը

Էն տղան,որ աննդատ փողային հարցերով էր, գիտես ինչի՞ընկերուհուն նոր տարվա նվեր դեռ չեր առել…
Էն տղե՜ն,Էն տղե՜ն
Էն տղեն էլ չկա։
Էն տղու աթոռը ազատա,բաստուրմեն չկտրտած,եղևնին տխուր,պապաի հետ խմող չկա,տղերքը սպասում են,որ հերթով մտնի իրանց տները.
Ընկերուհու նվերն էլ դեռ չեր առել…

ՀԳ.3 Տարեկան երեխաներից չխոսեք,նրանց ամանորը կարելի է այլ կերպ կազմակերպել!

Թաթուլ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից:

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 1 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ