Ինչպե՞ս կարելի է օգտագործել Ադրբեջանի լրջագույն սայթաքումները

Հայկ Գաբրիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
Կարծես թե ժամանակն է

Մտածում եմ, թե ինչպես կարելի է օգտագործել ոչ միայն վերջին շրջանում Ադրբեջանի լրջագույն սայթաքումները (Բաքվի հակահայկական մասշտաբային ցույցերի բնույթը, Մեծամորի ատոմակայանին Ադրբեջանի ՊՆ-ի սպառնալը), այլև՝ Թուրքիայի ագրեսիվ գործողությունները տարբեր տարածաշրջաններում։

Թուրքիայի գործողությունները մտահոգում են տարածաշրջանային շատ երկրների (և ոչ միայն) և հատկապես Եգիպտոսին։ Էրդողանը շարունակում է չընդունել այդ երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիին, միջազգային հանդիպումների շրջանակներում անգամ ընթրիքի սեղանի շուրջ չի նստում նրա հետ և այլն։
Նաև վերջին զարգացումների ֆոնին սերտանում են Հայաստան-Եգիպտոս հարաբերությունները, և մենք կարող ենք օգտագործել այդ սերտացումը նաև նրանով, որ միգուցե փորձենք հասնել նրան, որ Եգիպտոսը միջնորդություն իրականացնի Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև։

Արաբական/իսլամական աշխարհի այս կարևորագույն երկրներից մեկը դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել մեզ հետ։ Այս երկիրը որոշակի պլանում նաև Եգիպտոսի հովանավորն է, նրա հետ սերտ կապերի մեջ է, և ըստ իս՝ կարելի է Եգիպտոսի օգնությամբ փորձել հարթել այս խնդիրը, լրացնել այս բացը։ Վերջին տարիներին գնալով է՛լ ավելի են սրվում Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի փոխհարաբերությունները։
Այս երկու երկրները սուննի իսլամական աշխարհում առաջնորդի դերի հարցում գլխավոր մրցակիցներն են։ Իմ տպավորություններով՝ Էրդողանը, ով ինքնահռչակ դարձել է համայն աշխարհի մուսուլմանների «իրավապաշտպան», շատ ավելի ակտիվ է և ավելի առաջ է գնացել այս հարցում, անգամ առաջ է քաշում ՄԱԿ ԱԽ-ի 5 մշտական անդամների թվում մուսուլմանական երկրի բացակայության հարցը։

Ինձ թվում է, որ եթե սուննի մուսուլմանների շրջանում հարցախույզ անցկացվի, թե որ երկրին են տեսնում առաջնորդի դերում, մեծ մասը կընտրի Թուրքիան (Էրդողանին)։ Մի խոսքով՝ Թուրքիայի գործողությունները պետք է որ մեծապես մտահոգեն նաև Սաուդյան Արաբիային, ում նույնպես (Եգիպտոսին էլ) թուրքական կողմը, իմ դիտարկմամբ, ցանկանում է շրջապատել իր ռազմակայաններով։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
error: Content is protected !!