Լսեք մեր Արսեն Թորոսյանին, համեմատեք եվրոպական երկրների հետ և գնահատեք, թե ինչքան ենք շահել մենք, որ առողջապահության էսպիսի կազմակերպիչ ունենք այսօր

Լսեք Արսեն Թորոսյանին, համեմատեք եվրոպական երկրների հետ ու հասկացեք, թե ինչքան ենք շահել մենք, որ առողջապահության էսպիսի կազմակերպիչ ունենք

Երբ Հայաստանում մեկ առ մեկ հայտնաբերում են կորոնավիրուսով վարակվածներին, իսկ այլ երկրներում պարզապես առանց ստուգելու տուն են ուղարկում, միանգամայն բացատրելի է, թե ինչու է վարակվածների վիճակագրությունը ավելի բարձր թվում, քան այլ երկրներում։

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Ծովինար Նազարյանը:

Մինչ եվրոպական երկրներում ոչ ոք չի մեկուսացվում, ոչ մի հազացող ու ջերմող հիվանդի չեն ընդունում հիվանդանոց և ոչ էլ տեստավորում են՝ բացատրելով որ տեստերի քանակը սահմանափակ է, և մինչեւ հազից չխեղդվես, տեստավորել չկա, մնա տանդ և ինքնամեկուսացիր, Հայաստանում պետությունը չի սպասել վիրուսի այդպիսի լայնածավալ տարածման, ինքն է մեկուսացրել շատ մարդկանց և տեստավորել, թեեւ ունի ընդամենը մոտ 5000 տեստ։

 

Համեմատության համար ասեմ, որ 11.4 մլն բնակչությամբ Բելգիայում միայն մեկ դեղագործական ընկերությունից օրերս առգրավել են 180 000 տեստ, որպեսզի չվաճառի արտասահման, մնա Բելգիայում, էլ չեմ խոսում տեստերի ընդհանուր քանակի մասին, բայց դրանով հանդերձ մինչեւ մարդը ծայրահեղ վիճակի չհասնի, չեն տեստավորում։

Հիմա լսեք Արսեն Թորոսյանին, համեմատեք եվրոպական երկրներում կորոնավիրուսի նկատմամբ տարվող քաղաքականության հետ ու հասկացեք թե ինչքան ենք շահել մենք, որ առողջապահության էսպիսի կազմակերպիչ ունենք և էսպիսի պատասխանատու ճգնաժամային կառավարիչներ։

Facebook Comments
Գնահատականը
( 2 оценки, среднее 1.5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
error: Content is protected !!