Խոհարար Թոնիի կերպարով փեսան իրոք շատ հետաքրքիր է. ԱԺ պատգամավոր Սոս Սարգսյանի դիպուկ գրառումը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սոս Ավետիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.

 

 

Ամենայն հայոց փեսա Միքայել Մինասյանը Լա Քուչինայից դիմել է հայ ազգին, տպավորիչ էր, ինչ խոսք, թե ինչպես է փեսան ուզում շարունակել այն տեղից, որտեղ գրանցվել է իր աներոջ՝ Սերժ Սարգսյանի պարտությունը։

 

 

Քանի որ Սերժ Սարգսյանի հրաժարականը հետևել է Մարիոտի հանդիպմանը, փեսան՝ Միքայել Մինասյանը որոշել է իր պայքարը սկսել հյուրանոցից։ հիմա հստակ կարելի է ասել, որ ամենայն հայոց փեսան՝ Միշիկը մնացել է 2013 թվականի փետրվարի 19-ի Հայաստանի հանրապետությունում։

Այն ժամանակ Սերժ Սարգսյանի պարտության մեջ ամենամեծ ներդրումն ունենալով, նշանակվել է դեսպան, որ ներքին գործերից զերծ մնա, ու միմիայն Հովիկ Աբրահամյանի միջամտությունն է օգնել Սերժին։

 

 

Այս ուղիղ եթերից անց փեսան մի նոր Հովիկի օգնությունն ունի։ Խոհարար Թոնիի կերպարով փեսան իրոք շատ հետաքրքիր է։ Սպասենք փեսայի նոր դերերին, որովհետև դեռ ինչքան քրեական գործեր կարող են ի հայտ գալ։#սպասումենքօֆշորիռեցեպտի

Facebook Comments
Գնահատականը
( 2 оценки, среднее 3 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
error: Content is protected !!