«Հայ, ով կարոտով նայում է իր պապի տունը ,որ գտնի, բայց այդպես էլ չի գտնում․․․»․ բաց նամակ Քիմ Քարդաշյանին

Գևորգ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Բաց նամակ Քիմ Քարդաշյանին.

Նայեցիր շատ երկար սևեռուն հայացքով նայեցիր. Փնտրելով Անին, Մուշը, Արդահանը, Էրզրումը. Բայազեթը. Կիլիկյան. ԵՒ վերջապես Արևմտյան Հայաստան աշխարհը որը Հայերին լինելուց զատ նաև քոնն է քեզնից հետո եկող սերունդներին. Դու դա արեցիր. Արեցիր ինչպես մեծ Հայի. Երկար նայեցիր Մասիս սարին Արարատին. Նայեցիր բայց չգտար քո պապերի տունը.

 

«Հայ, ով կարոտով նայում է իր պապի տունը ,որ գտնի, բայց այդպես էլ չի գտնում․․․»․ բաց նամակ Քիմ Քարդաշյանին

 

Չգտար որովհետև թուրք սելջուկների կողմից քո պապի տունը այրել հրի են մատնել ու քանդել են չթողնելով անգամ ոչ մի քար. Տխրեցի երբ դու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից նայեցիր քո իսկ գերդաստանի տունը ման գալով և չգտնելով. Քիմ, մի բան ասեմ չզարմանաս իմ ամեն գրած տառի հետ արցունք կա վիշտ կա, կաս նաև դու ումով ես հպարտանում եմ որպես իսկական Հայի. Հիմա էլ չեմ ասի Քիմ այլ կասեմ Հեղինե Քարդաշյան. Հիմա էլ չեմ ասի սփյուռքահայ, այլ կասեմ կարոտի Հայ ով 1915 թվի կոտորածների մի մասնիկ է:

 

«Հայ, ով կարոտով նայում է իր պապի տունը ,որ գտնի, բայց այդպես էլ չի գտնում․․․»․ բաց նամակ Քիմ Քարդաշյանին

 

Հայ ով կարոտով նայում է իր պապի տունը որ գտնի բայց այդպես էլ չի գտնում. Քարդաշյան Հեղինե, ես նույնպես այդ հողին եմ նայում ես նույնպես կարոտել գիտեմ բայց ապրես: Սրտիցս մի մեծ քար ընկավ. Երեկ երեկոյան ես ուղղակի ուրախությունից չգիտեի ինչ անեմ, գոռացի Տեր Աստված շնորհակալություն Հայ ազգիս իսկական բարեկամներին և քեզ Հեղինե Քարդաշյան.

Այո պարտավոր ենք , պարտավոր ենք միշտ հիշել մեր 1915 թվի կոտորածները. ԵՒ ոչ միայն ապրիլ 24 ին այլ ամեն վարկյան. Հեղինե, մեզ մի քայլ է պակասում որ վերադառնանք մեր Անին, Մուշը, Սասունը. Բայազետը. Էրզրումը. Այո Մենք այն ազգն ենք որ պայքարում է հանուն արդարության հանուն այն արդարության որը կոչվում է 1915. Գարո Փալյան Հեղինե Քարդաշյան և այլոք ովքեր երազանք են պահել Արևմտյան Հայաստանում ստեղծել իրենց տունը.

 

«Հայ, ով կարոտով նայում է իր պապի տունը ,որ գտնի, բայց այդպես էլ չի գտնում․․․»․ բաց նամակ Քիմ Քարդաշյանին

 

Ցավոք մեզ հետ չէ մեր լավ ընկերը Հրանտ Դինքը. Բայց էլի մենք մեր պայքարը շարունակելու ենք այնքան որ աթաթուրքի մնացուկ էրդողանը հասկանա որ դա Թուրքիա չէ դա Հայաստան է դա մեր բոլոր Հայերիս Հայաստանն է. Շնորհակալություն ձեզ Նիկոլ Փաշինյան, Հեղինե Քարդաշյան Գարո Փալյան. Անկեղծ Մշեցու խոսք եմ ասում դուք Հայ ազգի իսկական անարատ տեսակ եք. Որոնցից աշխարհը ծնում է մեկ անգամ. ԽՈՐԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ԱԶԳԻ ԱՆՈՒՆԻՑ.

Հարգանքներով Գևորգ Գրիգորյան.

Խնդրում եմ թարգմանել. Նամակս.

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ