Մենք կհաղթենք մեր միասնությամբ և օրեցոր մոտեցող վտանգին առավել պատրաստված լինելով

Ռազմական փորձագեն Կարեն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այսօր հայտարարել է, որ այն զորավարժությունը, որը տեղի է ունենում այսօր Ադրբեջանում կապ չունի հուլիսյան դեպքերի հետ, դրանք ամենամյա զորավարժություններ են։

Մենք կհաղթենք մեր միասնությամբ և օրեցոր մոտեցող վտանգին առավել պատրաստված լինելով

Սակայ Աքարը չի ալարել և կրկնել է Բաքվի բռնապետի անգիր արած տեքստը 20 տոկոս օկուպացիայի և այլնի մասին։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ Թուրքիան Ադրբեջանի կողքին է երեկ, այսօր և վաղը։

Մենք կհաղթենք մեր միասնությամբ և օրեցոր մոտեցող վտանգին առավել պատրաստված լինելով

Մի բան հստակ ու պարզ է, բազմակի անգամ հաստատված։ Թուրքը չի հանգստանում, նա չի կարողանում համակերպվել այն մտքին, որ Հայաստան պետականությունը զարգանում, առաջընթաց է ապրում։ Շրջափակումով, տարածաշրջանային ծրագրերից հնարավորինս դուրս թողնելով փորձում էր կոտրել Հայաստանին տնտեսապես՝ չստացվեց։

Մենք կհաղթենք մեր միասնությամբ և օրեցոր մոտեցող վտանգին առավել պատրաստված լինելով

Թուրքի նպատակը պատերազմն է, պատերազմով հարցեր լուծելը։ Եվ դա փորձում է անել արհեստածին պետության ձեռամբ, ինչպես նաև հսկայական ֆինանասկական միջոցների ներդրմամբ պառակտիչ գործոններ ներդնելու մեթոդով, ինչն աշխատել է քրդերի դեպքում․․․ Մենք մեր միասնությամբ և օրեցոր մոտեցող վտանգին առավել պատրաստված լինելով կհաղթենք․․․

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ