Մեր կյանքում մեզ ամեն ինչ տրվում է Աստծո ողորմության շնորհիվ, նրա կամքով և մեզ մնում է միայն շնորհակալություն հայտնել նրան:
Շնորհակալություն եմ հայտնում Աստծուն իմ մեղքերը քավելու համար,ես շնորհակալ եմ նրան այն ամեն ինչի համար ինչ տվել է ինձ:
Ես շնորհակալ եմ բոլոր այն գեղեցիկ պահերի համար, որոնք քաղցր հիշողություն են դարձել: Տեր, ես շնորհակալ եմ միշտ իմ կողքին լինելու համար:
Շնորհակալություն հաճելի գարունների համար, շնորհակալություն մութ և բուռն աշնան համար: Շնորհակալություն արցունքների համար, որոնք հիմա մոռացվել են ու դրանց հետքն էլ չկա:
Շնորհակալություն իմ հոգու խաղաղության համար:
Շնորհակալ եմ այն աղոթքների համար, որոնք լսելի նեն դարձել քեզ ու նաև նրանց համար որոնք մերժել ես:
Շնորհակալություն փոթորիկների համար, որոնք փոթորկել են հոգիս, բայց քո սուրբ ձեռքով հանդարտվել ու ավարտվել են,
Շնորհակալություն այն ամենի համար ինչ ունեմ:
Շնորհակալություն ինձ բաժին հասած բոլոր ցավերի, և հաճույքների համար:
Շնորհակալ եմ, որ հուսահատ պահերին ինձ մխիթարել ու ուժ ես տվել:
Շնորհակալություն շնորհի համար, որ ոչ ոք չի կարող չափել, շնորհակալություն սիրո համար:
Շնորհակալ եմ իմ կյանքի ճանապարհին վարդերի փռելու ու նաև այն փշերի համար, որոնք թեթև ծակել են ինձ, բայց չեն վնասել:
Շնորհակալություն ինձ տուն, ընտանիք պարգևելու համար, շնորհակալություն հույսի համար: Շնորհակալություն ուրախության և տխրության համար:
Շնորհակալություն Քեզ հետ երկնային խաղաղության համար, շնորհակալություն վաղվա հույսի համար: