Համլետ Աբրահամյանը ֆեյսբուքյանիր էջում գրել է․
«Նիկոլին սատարելու եմ այնքան ժամանակ, մինչև տեսնեմ, որ նախկինների վերադարձը լիովին բացառված է։
Կարծում եմ որ նրա հիմնական միսիան սա է։
Ես սխալմամբ ենթադրում էի որ նրա միսիան Հայաստանի տնտեսական առաջընթաց ապահովելն է։
Ցավոք սրտի իմ այդ ակնկալիքը չիրականացավ։ Տեսնենք այս մի ակնկալիքս ինչ բախտի կարժանանա։
Կկարողանա՞ արդյոք նա իր գործելակերպով նախկինների անվերադարձելիությունը ապահովել թե այս հույսս ևս ի դրև դուրս կգա։
Եթե տնտեսական լուրջ առաջընթաց լիներ հաստատ նախկինների վերադարձը իրոք կդառնար անհնարին։
Ցավոք սրտի երկու տարում այդ ուղղությամբ լուրջ թռիչք չեղավ։
Հիմա մնում է նախկինների անվերադարձելիությունը ապահովել քաղաքական քայլերով։
Այդ քայլերից առաջինը ԱՅՈ — ն է։ ԱՅՈ — ն պետք է ապահովել անկախ Նիկոլի այդ բարբաջանք հռչակագիր կոչեցյալից որտեղ նա հարբած թամադայի նման բոլոր կենացները խառնել է։
Թե ինչու այդ անհեթեթությունը մեջտեղ հանեց դա էլ եմ հասկացել։
Պատճենահանեց Պուտինի հանրաքվեից»։