Պարոն Ծառուկյան, Դուք ինֆորմացիայի չեք տիրապետում. Հայկ Մարությանի պատասխանը Գագիկ Ծառուկյանին

Այո՛, հանդիպում եղել է, եղել են ներդրողներ։ Այս մասին այսօր Պետրոս Ղազարյանի հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ ներդրողների վերաբերյալ հայտարարությանը։

 

Պարոն Ծառուկյան, Դուք ինֆորմացիայի չեք տիրապետում. Հայկ Մարությանի պատասխանը Գագիկ Ծառուկյանին

 

Քաղաքապետը նկատեց, որ պարոն Ծառուկյանն առաջին անգամը չէ, որ այդպիսի հայտարարություններ է անում, որոնց հետևը փաստեր չկան։

«Զանգեցին, ասացին, որ հանդիպման ցանկություն կա, կիրակի օրը հանդիպում եղավ։ Հադիպումը, քննարկումը եղավ շատ պրոդուկտիվ։ Հիվանդանոցի բարեգործական լինելու մասին ոչ մի խոսք չի եղել։

 

Պարոն Ծառուկյան, Դուք ինֆորմացիայի չեք տիրապետում. Հայկ Մարությանի պատասխանը Գագիկ Ծառուկյանին

 

Մենք ասացինք՝ ինչով հնարավոր է կաջակցենք»,- մանրամասներ ներկայացրեց նա և նշեց, որ մինչ օրս ոչ մի դիմում չի եղել։ Մարությանն անդրադարձավ նաև հյուրանոցի կառուցման հետ կապված հայտարարությանը։

«Պարոն Ծառուկյան, Դուք չեք տիրապետում ինֆորմացիային, որովհետև հյուրանոցի կառուցումը կասեցվել է Ձեր հարևանի պատճառով, որը դիմել է դատարան։ Դատարանը որպես հայցի ապահովման միջոց կասեցրել է շինարարությունը»,- ասաց Երևանի քաղաքապետարանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում․

Հարցազրույց Հայկ Մարությանի հետ

 

Պարոն Ծառուկյան, Դուք ինֆորմացիայի չեք տիրապետում. Հայկ Մարությանի պատասխանը Գագիկ Ծառուկյանին

 

Դե յուրե «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ի ո՛չ սեփականատերը, ո՛չ տնօրենը Ալեքսանյանը չէ. ես որպես քաղաքապետ իրավունք չունեմ ասել, որ աղբատարները Սամվել Ալեքսանյաննն է նվիրել:Պետրոս Ղազարյանի հյուրն է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Facebook Comments
Գնահատականը
( 3 оценки, среднее 2.67 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ