Օգտագործելով մի քանի հուշումներ արդյոք կարող եք գտնել այս կողպեքի կոդը

Հիշո՞ւմ եք Շերլոկ Հոլմսին, ով տրամաբանության և դեդուկտիվ մտահանգման շնորհիվ լուծում էր անգամ ամենաբարդ հանելուկները։ Իհարկե այդպիսի իմացություններով ոչ բոլորն են օժտված։

Առաջարկում ենք  ստուգել ձեր ունակությունները և լուծել այս հանելուկը։

Գտեք այս կողպեքի գաղտնի կոդը՝ օգտագործելով ընդամենը մի քանի փորձեր, որոնք նշված են ներքևում։

Օգտագործելով մի քանի հուշումներ արդյոք կարող եք գտնել այս կողպեքի կոդը

1 փորձ՝  682

Մեկ ճիշտ թիվ՝ ճիշտ տեղում։

2-րդ փորձ՝  614

Մեկ ճիշտ թիվ, սակայն ոչ ճիշտ տեղում

3-րդ փորձ՝ 206

2 ճիշտ թվեր, սակայն երկուսն էլ սխալ տեղերում։

4-րդ փորձ՝ 738

Ոչ մի թիվ չի համընկնում։

5-րդ փորձ՝ 780

Մեկ ճիշտ թիվ, սակայն սխալ տեղում։

Եթե դուք ուշադիր կարդացիք հուշումները, ապա անսխալ կարող եք լուծել այս հանձնարարությունը։ Բոլոր 3 թվերն է լինեն ճիշտ հերթականությամբ, քանի որ միայն այդ դեպքում դուք կարող եք բացել կողպեքը։

Օգտագործելով մի քանի հուշումներ արդյոք կարող եք գտնել այս կողպեքի կոդը
Պատրա՞ստ եք իմանալու ճիշտ պատասխանը։

Ի՞նչ մենք գիտենք։ Այսպիսով 4-րդ փորձինց մենք իմացանք, որ 738 թվիթ ոչ մի թիվ չի համընկնում, դրա համար էլ միանգամից բացառում ենք դրանք։ 1 և 2-րդ փորձերից մենք իմացանք, որ դա 8-ը չէ, այսինքն ճիշտ թիվը ճիշտ տեղում՝ 2-ն է։ Այսինքն տվյալ պահին գաղտնաբառն ունի հետևյալ տեսքը՝ **2։

3-րդ փորձը ասում է այն մասին, որ հաջորդ ճիշտ թիվը 0-ն է։ Սակայն մենք գիտենք, որ այն չի կարող լինել 2-րդ  դիրքում, ոչ էլ 3-րդում։ Այնպես որ մեզ մնաց կռահելու ընդամենը մեկ թիվ (0*2)։

Նորից նայելով 2-րդ փորձը, մենք տեսնում ենք, որ բոլոր թվերից համապատասխանում է միայն 4-ը։

Պարզվում է՝ գաղտնի կոդն է՝ 042։

Եթե ձեզ դուր եկավ այս թեստը, ապա կիսվեք տպավորություններով մեկնաբանությունում։

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ