Ֆրանսիան Թուրքիայից որպես քաղաքականության իրական փոփոխության ապացույցներ պահանջել է Լեռնային Ղարաբաղում իր նախաձեռնությամբ տեղակայված սիրիացի վարձկանների դուրս բերում

Ֆրանսիան Թուրքիայից ակնկալում է քաղաքականության իրական փոփոխության ապացույցներ, մասնավորապես’սիրիացի վшրձկшնների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից՝ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը:

«Մի քանի օրվա ընթացքում ես կարող էի նկատել, որ Թուրքիայի իշխանությունների կողմից արված հայտարարությունների տոնը որոշ փոփոխություններ է կրել… Բայց ելույթներում փոփոխությունները բավարար չեն, անհրաժեշտ է գործողություն, քաղաքական ապարատի փոփոխության իրական վկայություն»,- ասել է Լե Դրիանը Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում։

Ֆրանսիան Թուրքիայից որպես քաղաքականության իրական փոփոխության ապացույցներ պահանջել է Լեռնային Ղարաբաղում իր նախաձեռնությամբ տեղակայված սիրիացի վարձկանների դուրս բերում

«Գործողություններից մեկը, որը մենք ակնկալում ենք Թուրքիայից, Լեռնային Ղարաբաղում իր նախաձեռնությամբ տեղակայված սիրիացի վшրձկшնների դուրսբերումն է»,- շեշտել է նախարարը:Հիշեցնենք երեկ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը պատմական որոշում կայացրեց ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը , որը ներկայացվել էր Սենատի 5 քաղաքական խմբակցությունների կողմից , 305 կողմ մեկ դեմ ձայների հարաբերակցությաբ:

 

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 2 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ